Ներքին 2 տարի առաջ - 21:37 13-11-2023

Անահիտ Մանասյանը Պետական կառավարման ակադեմիայում անցկացրել է վարպետաց դաս

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում։

Նպատակն էր ուսանողների համար անցկացնել վարպետաց դաս՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամային իրավիճակներում» թեմայով։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր անցած մասնագիտական ուղին, խոսել է այն մասին, թե ինչպես է տարիների ընթացքում ձեռք բերած պրակտիկ գիտելիքներն ու հմտություններն իրացնում Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնելիս, մասնավորապես՝ նաև ճգնաժամային իրավիճակներում։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության կարևորությունը։

«Առանց մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ կրթության չի կարող լինել նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ։ Ցանկացած բնագավառում գործունեության տեսանկյունից առաջնային եմ համարում պրոֆեսիոնալիզմն ու բարեվարքությունը, ինչը հնարավոր է բացառապես պատշաճ կրթական համակարգի առկայության պարագայում»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Վարպետաց դասի շրջանակներում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին։

Պատասխանելով անկախ և քաղաքական իշխանության ազդեցությունից զերծ լինելու վերաբերյալ հարցին` Պաշտպանն ընդգծել է, որ իր համար սկզբունքային են անկախությունն ու բացառապես մարդու իրավունքների արժեքներով առաջնորդվելու կարևորությունը։

«Երբեք չեմ ձգտել, չեմ ձգտում և չեմ ձգտելու անձնական վարկանիշ ձեռք բերել խնդիրները որպես ինքնանպատակ, բարձր տոնով բարձրաձայնելու միջոցով։ Իմ նպատակն է բացահայտել խնդիրները, հասցեավորել դրանք և բարեվարքության բոլոր պահանջները պահպանելով` համատեղ ուժերով դրանց համար մշակել և իրացնել լուծումներ»,֊ նշել է Պաշտպանը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ շատ է կարևորում նման ձևաչափի հանդիպումները` փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ լուծման տարբերակներ գտնելու տեսանկյունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում