Ներքին 2 տարի առաջ - 16:35 13-11-2023

Վթարի վիրավորները մասնակցում էին ՊՆ փոխգնդապետի՝ օրեր առաջ ավտովթարից մահացած կնոջ հուղարկավորությանը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Mercedes և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր բախվել քարերին և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկության՝ Mercedes-ի վարորդն ու ուղևորները մասնակցում էին նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ ՊՆ փոխգնդապետի կնոջ հուղարկավորությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևանի բնակիչ՝ 48-ամյա Վահան Թ.-ն, իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 250 մետր բախվել քարերին, առաջ ընթացել, այնուհետև բախվել բնակչի քարե պարսպին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող հողամասում:

Վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հաջորդ օրը Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան