Ներքին 2 տարի առաջ - 17:12 13-11-2023

Կմեկնարկի հակամանրէային կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ 2015 թվականից ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարի միջոցառումների շաբաթը, որն այս տարի մեկնարկում է նոյեմբերի 18-ին և շարունակվում մինչև նոյեմբերի 24-ը:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները դադարում են արձագանքել հակամանրէային նյութերին: Դեղամիջոցների զարգացմանը զուգընթաց հակաբիոտիկները և այլ հակամանրէային միջոցները դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը դառնում է դժվար կամ անհնարին, ինչը մեծացնում է հիվանդության հետագա տարածման, ծանր հիվանդությունների ի հայտ գալու և մահվան ռիսկը:

Անրաժեշտ է, որ բոլոր ոլորտները հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի շրջանակներում միավորվեն «Մեկ առողջություն» սկզբունքի ներքո՝ խթանելու հակամանրէային դեղամիջոցների խելամիտ օգտագործումը և ուժեղացնելու հնարավոր խնդիրներից խուսափելու համատեղ ջանքերը։

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և աճը խթանելու նպատակներով: Արդյունքում՝ դրանց հաճախակի օգտագործումը ոչ միայն կենդանիների մոտ է առաջացնում կայունություն հակամանրէային միջոցների նկատմամբ, այլև դեղերի մնացորդները, սննդամթերքի միջոցով անցնելով մարդուն, նաև մարդու մոտ են առաջացնում կայունություն այդ դեղամիջոցների նկատմամբ: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` նաև որպես կերային հավելում:

Այս խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցը կենդանիների խնամքը, հսկողությունն ու հիվանդությունների կանխարգելումն է, ինչը նվազեցնում է վարակների տարածումը, կանխում միկրոօրգանիզմների փոխանցումը՝ այդպիսով կրճատելով հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխում այդ դեղերի նկատմամբ կայունության առաջացումը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր մարզային կառույցների միջոցով, ֆերմերների, անասնաբույժների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ կազմակերպում է պարբերական իրազեկման աշխատանքներ, քննարկումներ հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործման ու չարաշահման անթույլատրելիության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում