Ներքին 2 տարի առաջ - 13:55 13-11-2023

Պատերազմի ժամանակ եմ գրել՝ եղբորս զոհվելուց հետո․ արցախցի 17-ամյա աղջիկն իր «Դեպի երազանք» գրքի մասին

«Դեպի երազանք»․ ստեփանակերտցի 17-ամյա Վիկտորիա Միքայելյանի գիրքն այսպես է կոչվում։ 44-օրյա պատերազմի ժամանակ է գրել գիրքը, այն իր կորստի, ցավի, և այդ ամենի հաղթահարման մասին է։ Վիկտորիան 44-օրյա պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, ասում է՝ հիմա մեծացել ու ավելի ուժեղ է դարձել։

Արցախցի աղջիկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գիրքը երկար ժամանակ տպագրել չէր հաջողվում․

«44-օրյա պատերազմի ժամանակ եմ գրել՝ եղբորս զոհվելուց հետո։ Մի քանի անգամ տպագրության հարցերով Արցախից Հայաստան եմ եկել, բայց ամեն անգամ մի բան խանգարել է։ Մի անգամ հասնում ենք Գորիս ու կարդում, որ Տեղ գյուղում թեժ մարտեր են ընթանում՝ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ էր։ Գիրքս տպագրելու վերջին փորձը նոյեմբերի 12-ին արեցի, Երևանում կապվեցի տպարանի հետ, ամեն ինչ արդեն կարգավորված էր, ու հաջորդ ամիս պետք է գայի Երևան, որ տպագրեինք։ Մեկ ամիս անց էլ ճանապարհները փակվեցին, չհասցրեցի։ Հիմա մի քիչ տարակուսում եմ, մտածում եմ, գուցե երկրորդ մասն էլ գրե՞մ, հետո տպագրեմ»։ Վիկտորիան մի քանի անգամ կարդացել է գիրքը, փոփոխություններ անելու անհրաժեշտություն կար, բայց չի արել, ցանկացել է թողել այնպես ինչպես կար, որովհետև «շատ անկեղծ է գրված»։

«Ասացի՝ կթողնեմ այնպես ինչպես 14 տարեկան փոքրիկ աղջնակն էր գրել, ով ուներ շատ երազանքներ, ով թողել էր ամեն ինչ ու եկել մի ուրիշ տեղ։ Բոլորի հոգսը ես ինձ վրա էի վերցրել, այդ ժամանակ արդեն եղբորս էինք կորցրել, բոլորն արդեն ուժասպառ էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում ու ես որոշեցի, որ պետք է ինձ հավաքեմ, որովեհետև այդ պահին իրավունք չունեի ո՛չ կոտրվելու, ո՛չ հետ նայելու, ես պետք է առաջ նայեի ու ծնողներս պետք է զգային, որ հենարան ունեն»։

17-այմա Վիկտորիան շուրջ 2 տարի է նաև SMM-ով են զբաղվում։ Արցախում շատ նախագծեր ուներ, բժշկուհու, ոսկու շուկայի, կոսմետոլոգների էջեր էր վարում։ Վիկտորիան այստեղ էլ է մի քանի էջեր վարում, նաև քննության համար է պարապում, ասում է՝ փորձում է ամեն կերպ իրեն զբաղեցնել, որ չհիշի կատարվածը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին