Մշակույթ Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 11-11-2023

Լույս է տեսել «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» գրքի Ա պրակը

«Մատենագիտության կազմման աշխատանքները սկսվել են 90֊ականների երկրորդ կեսից, որը պիտի նվիրվեր Չարենցի 100 ամյակին։ Սակայն շարունակվել են հավաքվել նյութեր, աշխատանքը երբևէ չի դադարել։ Սակայն միայն հիմա հնարավոր եղավ հրատարակությունը կազմակերպել և նվիրել մեծ գրողի ծննդյան 125 ամյակին, գրական մուտքի 110 ամյակին և մահվան 85 ամյակին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Հայկանուշ Ղազարյանը։

Ներկա հյուրերի թվում էր նաև Եղիշե Չարենցի տուն֊թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, որի խոսքով՝ մատենագիտության կազմմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև գրողի տուն-թանգարանը։

«Եղել են ուսումնասիրություններ թանգարանի թե՛ հիմնական, թե՛ գիտաօժանդակ ֆոնդերում։ Տարբեր մեկնաբանություններ, բացահայտումներ արվել են հենց թանգարանի հավաքածուից։ Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության բաժնի աշխատակիցների կողմից արվել է շատ մանրակրկիտ աշխատանք։ Մեր կողմից էլ զուգահեռաբար աջակցել է թանգարանի գլխավոր ֆոնդապահը»,- նշում է նա։

Ավելին՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում