Ներքին 2 տարի առաջ - 13:00 11-11-2023

Ալավերդու աղբավայրում առաջին անգամ չէ հրդեհ բռնկվում, աղբի այրումից առաջացած տոքսիկ նյութերից բնակչությունն առողջապես տուժվում է

Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում նախօրեին հրդեհ է բռնկվել։ Մեկ օր հետո այն ամբողջությամբ հաջողվել է մարել, բայց կրկին բռնկվելու վտանգը չի բացառվում։

Հրդեհի պատճառները պարզելու համար Oragir.News-ը կապ է հաստատել Ալավերդի քաղաքի բնակիչ, էկոլոգ Օլեգ Դուլգարյանի հետ։ Մեզ հետ զրույցում Դուլգարյանն ասաց, որ հրդեհը գոյացել է տաք եղանակային պայմաննաերի պատճառով․

«Կարող է նույնիսկ ինքնաայրման հետևանք էլ լինի, որովհետև քիմիական տարբեր բաղադրություններ մտնում են ռեակցիայի մեջ և կարող է կրակ բռնկվել։ Եվ դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում, անցյալ տարի նույնպես եղել է և դա բոլոր աղբավայրերի խնդիրն է»։

Օլեգ Դուլգարյանը օրինակ բերեց Վանաձորի աղբավայրը, որը գտնվում է Արջուտ գյուղում և շոգ եղանակներին միշտ ծխում է․

«Նույն ձև էլ Ալավերդիում է, մենք չունենք չափանիշներին համապատասխան աղբավայր, որտեղ նաև աղբի տեսակավորում տեղի կունենա։ Նման դեպքեր անընդհատ լինելու են, և բնակիչները վնաս են կրելու, այսինքն աղբի այրումից առաջացած տոքսիկ նյութերը կայուն օրգանական աղտոտիչներ են հանդիսանում և դրանցից բնակչությունն առողջապես տուժվում է»։

Օլեգ Դուլգարյանը ներկայացրեց նաև խնդրի լուծումները․

«Համայնքները պետք է այնքան ներուժ ունենան, որ մտածեն միջազգային չափանիշների, կամ գոնե մինիմալ չափանիշների համապատասխանող աղբավայրեր ստեղծելու մասին։ Դրա համար պետք է լինի և՛ պետական քաղաքականություն, որը, ցավոք սրտի, այս պահին չկա, և՛ կամք՝ տեղական ինքակառավարման մամինների կողմից, որպեսզի կարողանան ապահովել, հայթհայթել ներդրումներ, դրա համար պետք է լինեն լավ մասնագետներ և նաև մտահոգ մարդիկ, որ գիշեր-ցերեկ դրա մասին կմտածեն»։

Էկոլոգը կարծում է, որ համայնքների ներուժը չի բավականացնում խնդրին արմատական լուծում տալու համար, իսկ պետական աջակցող քաղաքականություն այս պահին չկա․

«Պետք է լինի պետական, հետևողական քաղաքականություն, որը կկարողանա ոչ միայն օգնել ֆոնդի հայթհայթմամբ, այլ նաև օրենքի ուժով ստիպել, որպեսզի համայնքները սկսեն դրա մասին մտածել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով