Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:03 09-11-2023

Նոյեմբերի 9-ից սկսվեց Արցախի և ՀՀ սուվերեն տարածքների հանձնումը․ Աստղ Գալեյան

«2020 թվականի նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի կյանքում լինելու է ամենատխուր օրը, որովհետև այդ օրվանից սկսվեց Արցախի հանձնումը, ՀՀ սուվերեն տարածքների հանձնումը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:

Հերոսածին մոր խոսքով՝ հայ ժողովուրդը չպայքարեց, ինչի հետևանքով էլ արժանացանք Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ասած՝ «զոհեր հանուն ոչնչի» ճակատագրին․ «Ստացվեց այնպես, որ ունենք զոհեր հանուն ոչնչի, չունենք Արցախ»։

Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը և իշխանության որևէ ներկայացուցիչ չի այցելել «Եռաբլուր», Աստղ Գալեյանը պատասխանեց․ «Որպես ինչ այցելի, գա ասի՝ ես հանձնեցի՞, ես ստորագրեցի՞: Բացի հող հանձնելուց, հայ ժողովրդին ստորացնելուց այս Կառավարությունը ոչնչի ընդունակ չի: Սա հաղթանակած կառավարություն չէ, սա պարտված կառավարություն է»։

Աստղ Գալեյանն անդրադարձավ նաև ամուսնու՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցին՝ նշելով, որ նա զրկված է «Եռաբլուր» այցելելուց, քանի որ տնային կալանք է նշանակված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով