Ներքին 2 տարի առաջ - 18:16 09-11-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար:

Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում, շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները:

Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան