Ներքին 2 տարի առաջ - 16:20 09-11-2023

Փլուզում չի եղել, գազից են թունավորվել․ մանրամասներ Ախթալայի կոմբինատում տեղի ունեցած դեպքից

Ալավերդի համայնքի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում երեկ թունավորման դեպք է գրանցվել։ Կոմբինատի 2 աշխատակից՝ Արամ Մելիքսեթյանը և Սուրեն Ալեքյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, այնտեղից ծայրահեղ ծանր վիճակում՝ Երևան։

Oragir.News-ը կապ է հաստատել Ախթալայի բնակիչներից Արամ Փարսադանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց․
«Հանքերում աշխատում են դիզելային գեներատորներ, որոնց արձակած ծխից հանքի աշխատողներից 2-ը թունավորվել են։ Այդ աշխատողները ժամը 1-ին գնացել են աշխատանքի, այնտեղ նրանք գազից թունավորվել են։ Փլուզում տեղի չի ունեցել՝ ինչպես գրում են շատերը։ Մի 2 շաբաթ առաջ էլ է նման դեպք տեղի ունեցել, որը նման մասշտաբի չի եղել, ավելի շուտ են նկատել ու դեմն առել, բայց որպես այդպիսին խնդրին հիմնավոր լուծում չեն տվել»։

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով