Ներքին Միտք 2 տարի առաջ - 12:45 09-11-2023

Իրենք իրենց «քաղաքացիական հասարակություն» են անվանում, բայց օկուպացիոն վարչակարգի ճյուղերից մեկն են․ Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս մեծ հաշվով լրիվ շարքային քարոզչական միջոցառման սքրինշոթն այն մասին է, որ 2+ տասնամյակ Հայաստանում գործող այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը» իրականում ոչ քաղաքացիական էր, ոչ էլ հասարակություն։

Ընդամենը տարբեր արտաքին խաղացողների շահերը սպասարկող գործակալական-քարոզչական ցանցեր էին, որոնք, ի դեպ, շատ մեծ խանդով ու ագրեսիայով էին վերաբերվում հանրային դաշտում ցանկացած գործունեությանը, որն իրենք չէին վերահսկում։ [Իհարկե ես և ինձ նման հարյուրավոր մարդիկ զգուշացնում էինք, բայց դե ո՞վ էր մեզ լսում, այդ թվում այն ժամանակվա իշխանության մեջ]։
2018-ից ի վեր զանազան դանիելիոաննիսյաններն այլևս կարիք չունեն «քաղաքացիական» ձևանալու, թեպետ շարունակում են իրենք իրենց այդպես կոչել...

Իրենք իրենց «քաղաքացիական հասարակություն» անվանում են, բայց այնքան սերտորեն են ինտեգրված նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի գործունեության մեջ, որ ըստ էության օկուպացիոն վարչակարգի ճյուղերից մեկն են։

Բայց fuck it, մի կողմ դնենք կոլաբորացիոնիստներին և դավաճաններին... Կարևոր հարցը սա է. ո՞ւր է սուվերեն հայկական (իմա՝ ազգային) քաղաքացիական հասարակությունը։ Ո՞ւր են խմբերը, որոնք չեն միանում ու անջատվում Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի ռուբիլնիկներից։

Պատասխանեմ. ինքնաբուխ քաղաքացիական խմբեր, իհարկե կան, բայց ցաքուցրիվ են, կազմակերպչական, պլանավորման և շատ ու շատ կարևոր հարցերի վերաբերյալ գիտելիքի սուր պակասով, մի խոսքով՝ չկա համակարգված, ինստիտուցիոնալ աշխատանք։

Այստեղից հաջորդ տրամաբանական հարցն է առաջանում. իսկ ինչո՞ւ չկա ինստիտուցիոնալ աշխատանք։
Ես այդ հարցի պատասխանն ունեմ (իրականում պատասխանՆԵՐն ունեմ, քանի որ խնդիրը բաղադրյալ է, ըստ այդմ էլ պատասխանը մեկը չէ)։

Բայց շատ կուզեմ, հարգելի ընթերցողներ ջան, ձեր կարծիքները լսել։ Ինչո՞ւ չունենք ինքնիշխան՝ ազգային քաղացիական հասարակություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան