Արտաքին 2 տարի առաջ - 18:22 08-11-2023

Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կամ այդ տարածքի օկուպացումն անընդունելի է․ Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բերբոքն ասել է Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո:

Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Բերբոքը կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:

«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Սա նշանակում է, չորրորդ, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։ Դա նշանակում է, հինգերորդ, որ չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,-ասել է Բերբոքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան