Ներքին 2 տարի առաջ - 19:42 08-11-2023

Ընդդիմադիր պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակությանն են ներկայացրել Արցախի հարցի կարգավորման մոտեցումները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Խմբակցության պատգամավորներն արժեւորել են համազեկուցողների` ԵԽԽՎ-ում հայանպաստ գործունեությունը, շեշտադրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում իրականացրած ցեղասպանության եւ հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զավթիչ ուժերի առկայության միջազգային հանցագործության փաստերը:

Պատգամավորները ներկայացրել են Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները:

Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի բռնազավթումը եւ բնիկ հայ ազգաբնակչության էթնիկ զտումը որեւէ կերպ չեն կարող դիտվել որպես հակամարտության վերջնական լուծում:

«Հայաստան» խմբակցության անդամները համազեկուցողներին ներկայացրել են նաեւ Հայաստանում քաղաքական հետապնդումների, ժողովրդավարության ոտնահարման, մարդու իրավունքների խախտման դեպքերը, հատկապես անդրադառնալով, իրենց կարծիքով, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելուն, դատարանների կողմից կալանքը որպես պատիժ կիրառելուն, փաստաբանների առջեւ հարուցած արգելքներին, հավաքների, խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու դեպքերին, անկախ եւ ինքնավար պետական մարմինները քաղաքականացնելուն եւ իշխանությունների կողմից դրանք յուրացնելուն, ինչպես նաեւ երկրում միահեծան կառավարում հաստատելու փորձերին, Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներն անտեսելուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի