Ներքին 2 տարի առաջ - 17:01 08-11-2023

Պատերազմի օրերին միայն գրքերս հասցրի վերցնել․ արցախցի մանկավարժը Երևանում անգլերենի կենտրոն է բացել

Արցախցի Լիլիա Ծատուրյանը մանկավարժ է, ով նախքան բռնի տեղահանումը հասցրել էր անգլերեն լեզվի 3 կենտրոն բացել։

«2018-ին բացեցի անգլերեն լեզվի 1-ին կենտրոնն Արցախում ՝ սովորեցնելով արցախցիներին անգլերեն։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո բացեցի 2-րդ կենտրոնը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախցի կինը։

Չնայած բարդ ու դժվար պայմաններին, բայց հենց շրջափակման ընթացքում Լիլիան լեզվի 3-րդ կենտրոնն էր բացել․



«2023 հուլիսին՝ բլոկադայի օրերին, Ստեփանակերտում՝ առանց լույսի և գազի առկայության, շարունակեցի «Սթար» անգլերեն կենտրոնների գործունեությունս։

Ավելին, 2023 թվականի Ամանորը կազմակերպեցինք երեխաների համար մեծ շուքով, մուլտհերոսներով, խաղերով, որպեսզի երեխաները չզգային դժվար օրերը։ Թվում էր, թե ամեն ինչ հաղթահարելի է, բայց սկսվեց չարաբաստիկ արհավիրքը, ու մենք կորցրեցինք ամեն ինչ․․․ պատերազմի օրերին՝ հազիվ դուրս գալով Ստեփանակերտից, ես հասցրեցի ինձ հետ վերցնել միայն կենտրոնի գրքերը։ Նպատակս մեկն էր՝ անգլերենի ուսուցման կենտրոնը պետք է շարունակի իր առաքելությունը Երևանում։ Սա նաև զինվորական ամուսնուս նպատակն է»,- ասում է Լիլիան։

Արցախցի կինը այսօր գործունեություն է ծավալում Երևանում։ Կենտրոնում սովորելու համար կարող ենք զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 097258393։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան