Ներքին 2 տարի առաջ - 11:45 08-11-2023

Մաթևոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ միշտ կլինի իր տեղում. Փաշինյան

Մաթևոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում:

Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցելով ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ․

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթևոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում:

Իր տեղում լինելը կախված չէ հանգամանքից: Իր տեղում լինելը կախված է իր տեղի գիտակցումից, իր տեղի նկատմամբ պատասխանատվության եւ սեփականության զգացումից:

Եվ դա մի տեղ է, որ հնարավոր չէ լրացնել, որովհետեւ դա միայն իր տեղն է: Եւ մենք կզգանք քո ներկայությունը մեր կողքին: Ննջիր խաղաղությամբ, Եղբա՛յր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»

Ձեզ գուցե հետաքրքրի