Ներքին Միտք 2 տարի առաջ - 10:53 08-11-2023

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը, և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով՝ տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում հարձակում սկսեց Արցախի դեմ:

Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում», - նշել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան