Ներքին 2 տարի առաջ - 17:27 07-11-2023

Ոչ մի բանկոմատից չենք կարողանում գումար կանխիկացնել․ ArCa համակարգից պարզաբանում են

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ բանկոմատներից չեն կարողանում գումար կանխիկացնել։
«Արդեն մի քանի ժամ է ոչ մի բանկոմատից չենք կարողանում գումար կանխիկացնել, մոտենում ենք բանկ, ասում են՝ խնդիրը ArCa համակարգից է։

Oragir.News-ը կապ հաստատեց Արմենիան քարդ համակարգի (ArCa) աշխատակցի հետ, վերջինս պատասխանեց․

«Կոնկրետ ArCa համակարգի հետ կապված խնդիր չկա։ Ինչ վերաբերում է նրան, որ քարտապանները չեն կարղանում գումարի կանխիկացնել, դա այլ հարց է։ Մի քանի բանկոմատի հետ կապված խնդիր կա, բայց ընդհանուր ArCa համակարգը բնականոն գործում է»։

Նոյեմբերի 4-ին, երբ ArCa համակարգիհետ կապված կրկին խնդիրներ կային, տեղեկություններ եղան, որ ադրբեջանցիներն են կոտրել համակարգը։ Ուստի Արմենիան քարդ համակարգի աշխատակցին հարցրեցինք, գուցե հերթական հարձակման դեպքն է եղել ադրբեջանական կողմից, ինչին նա այսպես արձագանքեց․
«Նման բան ճիշտն ասած՝ չենք էլ լսել, ձեզնից ենք լսում առաջին անգամ։ Մի քանի բանկոմտաների հետ է խնդիրը, այս պահին մասնագետները կարգավորում են այն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում