Արտաքին 2 տարի առաջ - 15:20 07-11-2023

Կրեմլը տեղեկություն չունի Հարավային Օսիայի հետ սահմանին Վրաստանի մահացած քաղաքացու մասին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Հարավային Օսիայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում, սահմանապահներին դիմադրելիս, մահացու վիրավորվել էր Վրաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալություն։

«Ոչ, ես այդ մասին տեղեկություն չունեմ», - պատասխանել Է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղեկություն ունի Հարավային Օսիայի հետ սահմանազատման գծի մոտ ստեղծված իրավիճակի մասին։

Ավելի վաղ Հարավային Օսիայի Պետանվտանգության կոմիտեն հայտնել էր, որ երկու հարբած մարդ ավտոմեքենայով խախտել են հանրապետության սահմանը:

Գերատեսչության տվյալներով՝ սահմանապահները փորձել են ձերբակալել սահմանախախտներին, սակայն նրանք «դիմադրություն են ցույց տվել, որը կապված է սահմանապահների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի հետ» և փորձել են տապալել ուժայիններին:

ՊԱԿ–ը նշել է, որ օդ նախազգուշական կրակոցից հետո սահմանապահները կրակ են բացել մեքենայի անիվների վրա, սահմանախախտներից մեկը ծանր վնասվածք է ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Վրաստան, իսկ երկրորդը ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի