Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:00 06-11-2023

Բաքվից պնդում են՝ Փաշինյանը դիմել է Ստեփանակերտի բնակչության վերադարձի հարցով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական հարցում է ուղարկել՝ Ստեփանակերտի հայ բնակչության վերադարձի խնդրով։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջը։

Ադրբեջանցի պաշտոնյան արձագանքել է Հայաստանի վարչապետի անունից ներկայացված ենթադրյալ դիմումին՝ հարցնելով, իսկ Փաշինյանը պատրա՞ստ է այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիներին» (Հայաստանի ողջ տարածքն Ադրբեջանում անվանվում է Արևմտյան Ադրբեջան) կոչ անել վերադառնալ Երևան, Սևան և Սյունիք։

Նա միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ ի տարբերություն Արցախի, որտեղ «վերադառնալու համար» 27 տարի պահանջվեց, Երևան, Սևան և Սյունիք «վերադարձը» կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներում:

Զահիդ Օրուջը նաև պնդել է, թե, իբր վերջին երկու հարյուր տարվա ընթացքում «Ադրբեջանի ազգային հարստությունն առնվազն 7 անգամ թալանվել է»։

«Սակայն, տարածաշրջանում, որտեղ այժմ ապրում ենք մենք, ադրբեջանցիները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տնտեսապես ավելի հարուստ և հեղինակավոր, քան հայերը»,- նշել է նա։

Նշենք, որ պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել ադրբեջանական լրտավամիջոցներում ակտիվորեն տարածվող այս տեղեկությանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով