Ներքին 2 տարի առաջ - 14:22 06-11-2023

Հայաստանի և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական կապերը կզարգանան. գործարար համաժողով կանցկացվի

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Կահիրեի առևտրային պալատի նախագահի առաջին տեղակալ Շերիֆ Յահյան քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս մասին գրված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Ընդգծելով երկու երկրների գործարարների միջև նոր կապերի ձևավորման և փոխադարձ ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ իրականացնել 2024թ․ փետրվարին Կահիրեում նախատեսվող Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում գործարար համաժողով անցկացնելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քննարկվել է երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում