Ներքին 2 տարի առաջ - 09:35 06-11-2023

Այս իշխանություններն առաջին անգամ չէ, որ անում են այն, ինչը ժամանակին քննադատում էին

ՀՀ իշխանություններն իրենց համար անցանկալի մարդկանցից ազատվում են՝ ոստիկանների ցուցմունքով նրանց կալանքի տակ վերցնելով։ Վերջերս այդպես է ձերբակալվել, օրինակ, Լևոն Քաչարյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 1-ի դեպքերի մասով վճիռ ունի, ըստ որի միայն ոստիկանների ցուցմունքներով չի կարելի դատապարտել քաղաքացուն։ Ժամանակակին Նիկոլ Փաշինյանը դրոշակի պես օգտագործում էր այս վճիռը՝ նախկինների դեմ «պայքարի» մեջ։

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ «ժողովրդավարության» բաստիոնը անում է այն, ինչի դեմ «պայքարում» էր։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Oragir.News-ի հետ զրույցում խնդիրը հետևյալ կերպ մեկնաբանեց.

«Կոնկրետ չեմ կարող ասել՝ մեր քաղբանտարկյալների մե՞ծ մասն են միայն ոստիկանների ցուցմունքով ձերբակալվել, բայց կոնկրետ քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանը և էլի մի քանի ոչ հայտնի մարդիկ, այո՛, ոստիկանների ձեռքով են բռնվել։ Այս իշխանությունները առաջին անգամ չէ, որ անում են այն, ինչը ժամանակին քննադատում էին։ Սա նրանց բնորոշ վարքագծի կանոն է։ Կրկնում եմ՝ սա առաջին դեպքը չէ և վերջինն էլ չի լինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի