Արտաքին 2 տարի առաջ - 10:12 04-11-2023

ԱՄՆ-ն կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների սպառման պատճառով

Միացյալ Նահանգները կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն սկսում է ռազմական տեխնիկայի ավելի փոքր փաթեթներ փոխանցել Ուկրաինային, որպեսզի հնարավորություն ունենա առավելագույնս երկար ժամանակ դեռ աջակցել Ուկրաինային:

Միևնույն ժամանակ, Ժան-Պիերը Կոնգրեսին կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել նախագահ Ջո Բայդենի խնդրանքը հավելյալ 60 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ, և ցույց տալ, որ «ԱՄՆ-ն շարունակում է վստահորեն աջակցել Ուկրաինային»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել էր, որ Վաշինգտոնը Կիևին մոտ 125 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կփոխանցի։ Խոսքն այն սպառանիությունների մասին է, որոնք ուղարկվելու են Պենտագոնի զինանոցից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում