Ներքին 2 տարի առաջ - 14:45 03-11-2023

ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի, այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում։

Միևնույն ժամանակ դիմելով ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց՝ հայտնում եմ, որ մեր պայքարը արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու համար շարունակվելու է մինչև վերջ։

Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՅԴ ՀԳՄ-ին իմ անձնական որոշմանը ընդառաջ գնալու ու համաձայնություն տալու համար։
Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին և ընկերներին խորհրդարանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան