Արտաքին 2 տարի առաջ - 17:36 02-11-2023

Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը չեղարկելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախաձեռնությունը խորհրդարան էր ներկայացվել հոկտեմբերի 13-ին։

Գործող օրենքի առաջին հոդվածը, որով առաջարկվում է վավերացնել 1996 թվականի սեպտեմբերի 24-ին ռուսական պետության անունից ստորագրված համաձայնագիրը, ուժը կորցրած է ճանաչվում։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը պարզաբանել է, որ Մոսկվան մտադիր չէ վերսկսել միջուկային փորձարկումները, հիմնական նպատակը Վաշինգտոնի հետ հավասար դիրքերում լինելն է։

Միևնույն ժամանակ, մարտին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը անհանգստություն է առաջացնում ԱՄՆ գործողությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի