Ներքին 2 տարի առաջ - 16:25 02-11-2023

ՀՌՀ-ը ռուսական հեռուստաալիքների կողմից խախտումների մասին երկու տեղեկանք է ուղարկել ԲՏԱ նախարարություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերջին երկու ամսում ռուսական հեռուստաալիքների կողմից խախտումների վերաբերյալ երկու տեղեկանք է ուղարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։

Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մենք և՛ օրենսդրության, և՛ միջպետական համաձայնագրերով կատարել ենք մեզ վրա դրված լիազորությունները։ Մեզ վրա դրված է ռուսական հեռուստաալիքներն ամսվա մեջ առնվազն 5 օր մշտադիտարկել։

Երբ տեսնում ենք մեր օրենսդրության և միջկառավարական համաձայնագրի խախտումներ, դրանց մասին տեղեկանք ենք կազմում և ուղարկում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարություններ։

Այլ գործառույթ չունենք։ Միայն վերջին երկու ամսում այդպիսի երկու տեղեկանք ենք ուղարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Այստեղ արդեն, ըստ համաձայնագրի, ռուսական կողմի հետ բանակցողներն են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արտաքին գործերի նախարարությունները»,- ասաց Հակոբյանը։

Նա հավելեց, որ հանդիպել է Ռուսաստանի թվային զարգացման նախարարի տեղակալի, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի, Ռուսաստանի պետական հեռուստառադիոյի ընկերության ղեկավարության և ժուռնալիստների միության նախագահի հետ և ներկայացրել է ռուսական հեռուստաալիքների հետ կապված իրավիճակը։

«Իմ և հանձնաժողովի մոտեցումը գիտեք․ մենք դեմ ենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռուստաալիք հեռարձակվի»,- եզրափակեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»