Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:34 02-11-2023

Այս իշխանությունն ինձ Եռաբլուրում 1 սենյականոց բնակարան է տվել․ Գարիկ Գալեյան

Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք, կխնդրեի, հաշվի առնեք, որ ես ունեմ երկու բնակարան։ Մեկը՝ Եռաբլուրում։ Այս իշխանությունն ինձ տվել է երկրորդ բնակարանը, մեկ սենյականոց։Այս մասին քիչ առաջ Նոր Նորքի և Ավանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ հավելելով, որ ինքն անազատության մեջ է գտնվում շինծու գործի շրջանակում։

Գալեյանը նաև մի քանի հարց ուղղեց դատախազին. «Դուք երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում, Դուք երեխաներ ունե՞ք։ Արյան հոտը զգացե՞լ եք Դուք։ Երեխային ուղարկես ծառայության, սպասես, որ գա, հայրենիքը դավաճանեն։ Երեխային փնտրես մորգերում, ման գաս, Սպայկայի որ մեքենայից երեխու դին գտնես... »,- ասաց Գալեյանը՝ ընդգծելով որ իր պայքարն արդար է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան