Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 13:44 02-11-2023

Նուբար Աֆեյանը կոչ է անում աչք չփակել Արցախի ներկայացուցիչների ձերբակալման վրա

Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը հայտարարել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ կապված իրավիճակը շատ ցավալի է։ Այս մասին Աֆեյանն ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վարդանյանի անօրինական կալանավորմանն ու անհիմն մեղադրանքների ներկայացմանը:

«Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել եմ 23 տարի՝ Հայաստանում իրականացված մեկ տասնյակից ավելի մարդասիրական և բարեգործական նախագծերի շրջանակում... Ռուբենը, իր ժողովրդի ճակատագրի համար հուսահատությունից դրդված, անցած աշուն տեղափոխվել է Ղարաբաղ, որը մենքը անվանում ենք Արցախ, որպեսզի այնտեղի մարդկանց օգնի վերկանգնել իրենց արժանապատվությունը և դիմակայել իրենց վրա գործադրվող ճնշմանը։ Եվ նախարարի պաշտոնում երեք ամիս շարունակ նա դա արել է, իսկ պաշտոնը լքելուց հետո մնացել է այնտեղ ու մարդասիրական նախագծեր իրականացրել՝ օգնելով մարդկանց հաղթահարել հանգամանքները», - ասել է Աֆեյանը:

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած անսպասելի պատերազմից հետո Վարդանյանը, մյուս արցախցիների պես, փորձել է դուրս գալ Արցախից ու տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանը հրապարակավ հայտարարել էր, որ բոլորը կարող են ազատ հեռանալ, սակայն իրականում Վարդանյանը ձերբակալվել է և նրան անհիմն, անապացույց մեղադրանքներ են ներկայացվել:

«Կարծում եմ՝ Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է... Եվ ադրբեջանցիների կողմից նրան ձերբակալելն ու դրանից շոու սարքելը, մեղադրանքներ ներկայացնելը, արվել է աշխարհի տասը միլիոն հայերին հոգեբանական տառապանք պատճառելու համար: Իրապես լիահույս եմ, որ միջազգային ուժերն աչք չեն փակի Ռուբենի ու ինքնավար տարածաշրջանի ղեկավարության մյուս յոթ ներկայացուցիչների ձերբակալման հարցում, քանի որ այդ դեպքում ավելի կխրախուսվի այս տիպի անարդարությունն ու անպատժելիությունը: Կարծում եմ, որ դրա դեմ պետք է խոսել»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ այն, ինչ կատարվել է Արցախում դասական էթնիկ զտում է, ինչն ասել են նաև միջազգային փորձագետները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով