Ներքին 2 տարի առաջ - 11:19 02-11-2023

ԱՄՆ պետք է բացատրի՝ ինչու Ադրբեջանի համար հետևանք չեղավ, երբ խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` ընդգծելով, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Եթե ԱՄՆ-ն անկեղծ է իր գնահատականներում, ապա պետք է բացատրի, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանի համար որևէ հետևանք չեղավ, երբ 2021-2022 թվականների ընթացքում խախտեց ՀՀ տարածքային ամբողջականությունը` տարբեր ուղղություններով ներխուժեց ՀՀ տարածք ու այս պահին էլ շարունակում է դրանք օկուպացված պահել:

Նույնը վերաբերում է ուժի կիրառման վերաբերյալ հորդորներին, որը որպես սկզբունք դրված էր նաև Արցախի հարցի կարգավորման հիմքում, սակայն որևէ հորդոր կամ զսպող միջոց գործի չդրվեց ու Ադրբեջանը 2020-2023 թվականների ընթացքում ուժի կիրառման միջոցով իրացրեց իր ցեղասպան քաղաքականությունը և ամբողջական վերահսկողություն հաստատեց Արցախի նկատմամբ:

Երբ Ալիևը մի քանի ամիս առաջ հրապարակային հայտարարում էր, որ միջազգային պրակտիկայում հարց լուծողը ուժի կիրառումն է, այլ ոչ թե միջազգային իրավունքը, որը մեկ և այս դեպքում` կոնկրետ ԱՄՆ-ն, իր հորդորն ու զգուշացումը հասցեատիրոջը տեղ չհասցրեց, իսկ հետևանքը բոլորին է հայտնի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում