Ներքին 2 տարի առաջ - 20:54 01-11-2023

Մինուճար դստերս մանկությունը և բազում հիշողություններ մնացին Արցախում․ բռնի տեղահանված

«44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունից հետո կարծես թե բոլոր մեր երազանքները Արցախի վերաբերյալ փշրվեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 48-ամյա Անյուտա Գրիգորյանը։

Արդեն 1 ամսից ավելի, շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձել են մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։

«Մի քանի պատերազմների արհավիրքներով անցնելով՝ միշտ լավատես էի, բայց ներքուստ ունեի մտավախություն, որ մի օր այսպես պիտի լիներ։ Թողել ենք մեր տուն, տեղը, ունեցվածքը, բայց դա այնքան էական չէ, քանի որ մեր սիրտն ենք թողել այնտեղ, մինուճար դստերս մանկությունն է մնացել և բազում հիշողություններ, ամենքս մեր հետ բերել ենք անհագ կարոտ, կորստյան ցավ և չմարող հիշողություններ մեր ծննդավայրի նկատմամբ։ Սա ապրել չէ, մի օր էստեղ ես, վաղը չգիտես՝ ուր...»,- շարունակում է արցախցի կինը։



Անյուտա Գրիգորյանը ծնունդով Մարտակերտից է, բայց 13 տարուց ավելի ամուսնու և դստեր հետ ապրում էին Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղում, 25 տարի Հովսաթաղի դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդել։

Արցախցի ընտանիքն այժմ բնակություն է հաստատել Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Անյուտա Գրիգորյանն այժմ մշտական զբաղմունք չունի, հիմա միակ մտածմունքը զբաղվածությունն է ու մշտական տանիք ունենալը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ