Արտաքին 2 տարի առաջ - 17:04 01-11-2023

Իրանի գերագույն առաջնորդն իսլամական երկրներին կոչ է արել նավթ և պարեն չարտահանել Իսրայել

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել իսլամական երկրների կառավարություններին նավթ և պարենամթերք չարտահանել Իսրայել և տնտեսական համագործակցության մեջ չմտնել այդ երկրի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը։

«Եթե իսլամական կառավարություններն այսօր չօգնեն Պաղեստինին, նրանք կուժեղացնեն Պաղեստինի թշնամուն, որն իրականում իսլամի և մարդկության թշնամին է, և նույն վտանգը (ինչպես Պաղեստինի դեպքում է) կսպառնա նրանց ապագայում»,- ասել է Ալի Խամենեին:

Իրանի ղեկավարի խոսքով՝ իսլամական աշխարհը պետք է ուշադրություն դարձնի այն փաստին, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Անգլիան «սիոնիստական ռեժիմի» հետ միասին դեմ են Պաղեստինի ժողովրդին և իսլամին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան