Արտաքին 2 տարի առաջ - 16:48 01-11-2023

Անկարան պնդում է՝ պատրաստ է Իսրայելի և Պաղեստինի միջև երաշխավոր դառնալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունը կարգավորելու խնդրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է նա՝ Անկարայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ համատեղ ասուլիսում:

Ֆիդանը հայտարարել է նաև պաղեստինյան խնդրի լուծման հարցում երկակի ստանդարտների անթույլատրելիության մասին։

«Ուկրաինայի և Գազայի համար տարբեր չափորոշիչներ չեն կարող լինել, եթե ուզում ենք հաստատել արդար խաղաղություն, ապա պետք է գործենք սկզբունքային և հավասարակշռված»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Աբդոլլահիանն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Գազայում իրավիճակը հսկողությունից դուրս է եկել:

Նրա խոսքով, Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ բանակցում է այդ հակամարտությունը դադարեցնելու համար: Աբդոլահիանը նաև խիստ կարևորել է Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի