Ներքին 2 տարի առաջ - 15:39 01-11-2023

Գաղթի ճանապարհին 64 մարդ մահացել է, 16-ը՝ գերեվարվել

Արցախյան վերջին պատերազմից հետո բռնի տեղահանության անկազմակերպ ու խուճապային լինելու զոհ դարձավ 64 արցախցի։ Այդ մարդիկ մահացան գաղթի ճանապարհին և այն անցնելուց անմիջապես հետո, պատճառը՝ սննդի, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունն ու սթրեսն էր։

Պատերազմից ու չարաբաստիկ պայթյունից հետո ողջ մնացած մեր այս հայրենակիցերը մահացել են տարհանման անկազմակերպ լինելու պատճառով, մահացել են խուճապից առաջացած սթրեսներից, մահացել են, որովհետև արհեստածին, անկառավարելի քաոս էր։

Գաղթի ճանապարհին գերեվարվել է 16 արցախցի, նրանցից 8-ը Արցախի նախկին ու ներկա ռազմաքաղաքական ղեկավարներ են, մյուս 8 քաղաքացիների ճակատագիրն անհայտ է։

ՀՀ Կառավարությունն էլ ինչպես միշտ Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ։ Մինչդեռ դրա կարիքը չէր լինի, եթե ժամանակին համապատասխան քայլեր իրականացվեին և արցախցիների տարհանումը կազմակերպվեր հավուր պատշաճի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան