Ներքին 2 տարի առաջ - 14:00 01-11-2023

Կանաչ լոլիկն ամոթից կարմրել է․ ուզբեկական լոլիկը «Երևան սիթի»-ում արժե 10․450 դրամ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկը, որն անվանափոխվել է «Green Line» լոլիկը վաճառվում է 10․450 դրամով։

Գնապիտակի վրա նշված է, որ այն ներկրված է Ուզբեկստանից։

Սոցիալական ցանցում տարածվել է լոլիկի լուսանկարը, որը քննարկումների տեղիք է տվել։ Օգտատերերը գրում են, որ բանջարեղենների կրպակներից այսօր լոլիկ կարելի է գնել 800-1000 դրամով։

«Իրականում կանաչ լոլիկ է, ամոթից է կարմրել»,-հեգնում են օգտատերերը։

Ի դեպ՝ Oragir.News-ը ֆիքսեց, որ «SAS» սուպերամերկետում ուզբեկական լոլիկը վաճառվում է 5820 դրամով։



Թե ինչն է նման բարձր գներ սահմանելու պատճառը, Oragir.News-ը փորձեց պարզել գյուղատնտես Հարություն Մնացականյանից։

«Կարծում եմ փորձել են այդ ժեստով հաճախորդին գրավել։ Ռուսաստանում ուզբեկական լոլիկը տարածված է, քանի որ շատ համեղ է։ Բերել են ռուս սպառողի համար, չնայած, որ այդ սորտը կարող էր աճել նաև Հայաստանում, եթե իհարկե փորձեին աճեցնել։

Իսկ գնային տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ամեն մեկն իր երևակայության սահմաններում է գին սահմանել»,- եզրափակեց գյուղատնտեսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում