Ներքին 2 տարի առաջ - 11:41 01-11-2023

Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը 10-ով չի ավելացել, աշխատակազմին սպասարկող 40 ավտոմեքենա կա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը 10-ով չի ավելացել, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը:

«Մենք հստակ սահմանափակել ենք ծառայողական ավտոմեքենաների օգտագործումը, այսինքն` կառավարության նորմատիվ որոշումով սահմանավել է, թե որոնք են ծառայողական մեքենաները: Բոլոր մարմինների համար նախատեսված է՝ յուրաքանչյուր 100 աշխատողի կտրվածքով 1 սպասարկող կամ հերթապահ ավտոմեքենա, բայց, հաշվի առնելով, որ վարչապետի աշխատակազմում կա առանձնահատկություն, այսինքն` վարչապետի այցերն են կազմակերպվում, աշխատակազմը պետք է վարչապետի հետ գործուղվի, այդ դեպքում վարչապետի աշխատակազմը անհրաժեշտություն ունի որոշակի թվաքանակով մեքենաներ ունենալու», - նշեց նա:

Խաչատրյանի խոսքով` այս պահին վարչապետի աշխատակազմին սպասարկող 40 ավտոմեքենա կա, ինչն անցած տարի է նվազեցվել ու դարձել 40, մյուս տարի կարող է կրճատվել կամ ուղղակի չավելանա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող