Ներքին 2 տարի առաջ - 11:30 01-11-2023

Ներկայացվել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման մեխանիզմները

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել Արմինե Տիգրանյանի «Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացման և բռնյուրացման ադրբեջանական քաղաքականությունը» (խմբ․՝ պ․գ․դ․ պրոֆ․ Համլետ Պետրոսյան) վերնագրով գիրքը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, գրքույկում քննվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում քրիստոնեական հայկական ժառանգության (եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, համալիրներ, խաչքարեր և այլն) անօրինական թիրախավորման, դրանց ոչնչացման և բռնայուրացման մեխանիզմները և ներկայացվում դրանց պահպանության հիմնադրույթները՝ ժառանգության «իսկության», «ամբողջականության», «մշակութային կարևորության», «բացառիկության» միջազգային սկզբունքների լույսի ներքո։

Աշխատանքում հեղինակը հավաքագրել և գիտական մանրամասն քննությամբ հիմնավոր փաստարկներով ներկայացրել է մինչ օրս Ադրբեջանի կողմից ոչնչացված կամ վնասված հայկական քրիստոնեական արժեքների հիմնական մասը, որոնք ներկայացված են մշակութային ժառանգության պահպանության միջազգային համակարգի իսկության, ամբողջականության, բացառիկության սկզբունքների լույսի ներքո, ինչպես նաև խաչքարային մշակույթի պահպանության առանձնահատուկ համակարգը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համամարդկային արժեքի։

Գրքույկը նախատեսված է մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող մասնագետների, պետական կառոյցների, գիտական, ընկերությունների, ուսանողների և արցախահայության մշակութային ժառանգության պաշտպանությամբ ու պահպանությամբ մտահոգ ընթերցողների լայն շրջանակի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի