Ներքին 2 տարի առաջ - 10:21 01-11-2023

Վանաձորում թալանել են նոտարի օգնականի տունը. տարել են ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Հայաստան Ն․- և հայտնել, որ Գայի փողոցի 13 հասցեում գտնվող իր բնակարանի ավտոտնակից մուտք գործելու եղանակով անհայտ անձինք մտել են տուն, տակն ու վրա արել ողջ գույքը և այնտեղից կատարել գողութուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է, որ ննջասենյակի պատուհանի փեղկը, որը եղել է եվրոպատուհան, բացել են, մտել տուն, գողացել ոսկյա զարդեր և գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Հայաստան Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Վանաձորի նոտարական գրասենյակում որպես նոտարի օգնական:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նոտարի օգնականին պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»