Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:30 31-10-2023

Ինչի կարիք ունեն Արցախում մնացած սակավաթիվ հայերը․ մանրամասնում է Կարմիր խաչի օպերատիվ բաժնի տնօրենը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական օգնություն է տրամադրում նրանց, ովքեր մնացել են Լեռնային Ղարաբաղում՝ տարածաշրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այս մասին ռուսական РИА Новости լրատվական գործակալությանն ասել ԿԽՄԿ-ի օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը։

Նրա խոսքով՝ մնացածներից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք՝ սննդի ու ջրի։ Շուպը նշել է, որ ԿԽՄԿ-ն տրամադրում է դեղորայք, օգնում է կապ հաստատել մտերիմների հետ, ստանալ բժշկական տրանսպորտ և այլն։

«Այսօր փոքրաթիվ մարդիկ մնում են իրենց տներում կամ այն պատճառով, որ նրանք նախընտրում են մնալ այնտեղ, կամ այն պատճառով, որ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ տարեց կամ հաշմանդամ են և օգնության կարիք ունեն», - ասել է նա:

Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ, նա հայտարարել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր պատկան մարմինների հետ՝ օգնելու կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով