Ներքին 2 տարի առաջ - 12:23 31-10-2023

Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց:

«Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) (11 դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (երկու դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (մեկ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (վեց դրվագ)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով