Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 2 տարի առաջ - 18:30 30-10-2023

Մետրո և Ավինյան. ստեղծված են միմյանց համար. Եկեք հետ տանք

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ֆինանսավորման հարցը լո՞ւծվեց և բացասական պատասխան ստանալուց հետո բոլորի ուշադրությունը սևեռց հարցի վրա։ Իսկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին խնդրեց զբաղվել հարցով և անել հնարավորամեն ինչ, որ նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի, որովհետև իրապես վտանգավոր իրավիճակում է գտնվում Մետրոպոլիտենը։

Հատկանշական է, որ Ավինյանը դեռ 2 շաբաթ առաջ երբ գործակարգավարական հերթական խորհրդակցությանը տեղեկացել էր, որ Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակն այնքան էլ լավ չի, խոստացել էր անձամբ զբաղվել խնդրով․ «Ինձ ուղարկեք ձեր գրության համարը, ես կզբաղվեմ անձամբ»։

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է փոխվել այս 2 շաբաթվա ընթացքում․ Ավինյանը ժամանակ չի՞ ունեցել խնդրով հետաքրքրվելու, թե՞ մտածել է, որ որոշումն անբեկանելի է, իսկ պայքարելն՝ անիմաստ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով