Ներքին 2 տարի առաջ - 11:32 29-10-2023

Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում․ Էդուարդ Շարմազանով

Չքաղաքականացնելով՝ Արցախը հանձնվեց ու հայաթափվեց, իսկ Հայաստանն էլ գնում է դեպի տոտալ թրքացում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցին:

«Նայեցի Շահրամանյանի հարցազրուցը։

Չափից ավելի զգույշ ու ապաքաղաքական խոսք էր։

Հասկանում եմ եւ ռիսկերը,եւ մարտահրավերները։

Չէի էլ ակնկալում, որ նա Չապայեւի նման կհարձակվի ՀՀ իշխանությունների վրա։

Բայց…

Երբ համարձակություն չկա իրերն իրենց անունով կոչելու,աստիճանաբար համալրվում է կոնֆորմիստների բանակը։

Փաստորեն «անընդունելի է,որպեսզի արցախահայերը մասնակցեն Հայաստանում իրականացվող քաղաքական գործընթացներին»։
Դե «մի քաղաքականացրեք»,ի՞նչ ասեմ։

Կիսատություն կար մի տեսակ.հարցազրույցն ամբողջական կլիներ,եթե վերջում շնորհակալություն ու երախտագիտություն հայտնվեր Նիկոլ Փաշինյանին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դարակազմիկ որոշման համար։

Ով ինչ ուզում է ասի, փաստ է մի բան՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել եւ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր այլ բան կպնդեն, կամ նիկոլիստ են, կամ քաղաքական անմեղսունակ, կամ էլ՝ իրականության հետ կապերը խզած էակներ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով