Ներքին 2 տարի առաջ - 10:44 29-10-2023

Գեղարքունիքի մարզում բախվել են Ford Transit-ն ու Toyota Camry-ն. վերջինում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ. 3 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Հ․ Ջումայանի վարած Ford Transit և Երևանի բնակիչ, 20-ամյա Յ․ Ղազարյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Յ․ Ղազարյանը դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Toyota-ի մյուս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ․Առուշանյանը, Ford Transit-ի վարորդ Հ. Ջումայանը և Ford Transit-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Ն․ Ջումայանը ստացել են մարմնական վնասվածքներ, տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկների կողմից, ապա պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն:

Բախման հետևանքով Toyota-ն բռնկվել է:

Դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ford-ի վարորդ Հ. և Ն. Ջումայանները հարազատ եղբայրներ են, վերջինս էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող, իսկ վիրավորներից Հ. Առուշանյանը աշխատում է «Մաստեր բրոկ» ՍՊԸ-ում, որպես բրոկեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում