Ներքին 2 տարի առաջ - 09:41 29-10-2023

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 2003 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Հ․ Ջ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ն․ Ջ․-ն (ծնված 2003 թ․) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Հ․ Ջ․-ի և Ն․ Ջ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։19-ին, մարվել՝ 23։26-ին։ Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են Յ․ Ղ․-ի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում