Արտաքին 2 տարի առաջ - 15:52 28-10-2023

Գազայի ոչնչացումը կարող է դարի աղետը դառնալ. Լավրովն Իսրայելին կոչ է անում կանգ առնել

Իսրայելի կողմից հայտարարված ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ծրագիրն անհնար է իրականացնել առանց Գազայի և խաղաղ բնակչության մեծամասնության ոչնչացման։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Բացարձակապես անընդունելի ահաբեկչական հարձակում է իրականացվել Իսրայելի վրա։ Իսրայելը, ոչ ամբողջությամբ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով, հրապարակավ հայտարարեց, որ իր պատասխանը կլինի անողոք և կոչնչացնի ՀԱՄԱՍ-ին, իսկ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը, առանց խաղաղ բնակչության մեծամասնությանը գազանաբար ոչնչացնելու, անհնար է», - ասել է նա ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պահպանում է կապը Իսրայելի հետ, նրան ազդանշաններ է ուղարկում Գազայում խաղաղ լուծում փնտրելու անհրաժեշտության մասին, ոչ թե այրված հողի ռազմավարությունն ավարտին հասցնելու:

Նա ընդգծել է, որ եթե Գազան ոչնչացնեն և դրանից վռնդեն երկու միլիոն բնակիչների, դա աղետ կստեղծի երկար տասնամյակների կամ նույնիսկ դարերի համար:

«Պետք է կանգ առնել, պետք է հումանիտար ծրագրեր հայտարարել շրջափակման մեջ հայտնված բնակչությանը փրկելու համար. ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ պարենամթերք. դրանցից ոչ մեկը չկա», - ասել է Լավրովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով