Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:51 27-10-2023

8-րդ զավակս ծնվեց գաղթի ճանապարհին. արցախցի

Մարինե Առուշանյանը 37 տարեկան է՝ 8 զավակների մայր։ Ամենամեծը 16 տարեկան է, ամենափոքրը՝ 1 ամսական, որ ծնվել է Արցախից տեղահանվելու ճանապարհին։ Փոքրիկ Էվան նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել։

Տիկին Մարինեն ասում է՝ մենք պատերազմում շատ կորուստներ ունեցանք, և պիտի շատ լինեն ծնունդները, պիտի ծնունդներով հավասարակշռենք մեր կորուստները։

Մարինե Առուշանյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է տեղահանվել։ Սկզբում Վայքում, ապա Շիրակի մարզի Թորոս գյուղում են ապաստանել, իսկ բոլորովին վերջերս տեղափոխվել են Գյումրի։

«Ես բազմազավակ մայր եմ, 8-րդ երեխայիս ունեցել եմ ճանապարհին, երբ որ մենք պիտի Հայաստան գայինք։ Ես վախեցել էի, երբ հասանք Հակարիի կամուրջը... 36 շաբաթական է երեխաս ծնվել, փոքր, գունատ։ Երկու անգամ վատացել եմ, ինձ արհեստական շնչառություն են տվել, որ երեխայիս ունեցել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Տիկին Մարինեն ասում է՝ երբ սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվեց, մտածել է, որ ժամեր հետո նորից կվերադառնան իրենց առօրյային, որովհետև ո՛չ առաջին դեպքն էր, ո՛չ էլ վերջինը. «Էս մի պատերազմը ուրիշ էր, էս մի պատերազմը զրկեց մեզ մեր հողում ապրելու իրավունքից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով