Ներքին 2 տարի առաջ - 16:22 27-10-2023

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Միյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:

Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Պետեր Միյարտոն հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում