Ներքին 2 տարի առաջ - 11:03 27-10-2023

Բրինձ, շաքարավազ, պահածոյացված միս ու բանջարղեն․ Աբովյանում պետությունն արցախցիներին աջակցություն է տրամադրում, Երևանում՝ ոչ

Բռնի տեղահանումից 1 ամիս անց Աբովյանում բնակություն հաստատած արցախցիներին Աբովյանի քաղաքապետարանը սննդի տեսքով օգնություն է տրամադրում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ օգնության տրամադրումը մեկնարկել է երկուշաբթի օրվանից, գործընթացը կշարունակվի այնքան, մինչև Աբովյանում բնակություն հաստատած բոլոր արցախցիները ստանան իրենց բաժին աջակցությունը։

Օգնություն ստացած արցախցիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, թե կոնկրետ ի՞նչ են տրամադրել իրենց․
«Օգնությունը ներառել է մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ, խավիար, պահածոյացված միս ու բանջարղեն, ջեմեր»։

Ավելի վաղ նշել էինք, որ Հայաստանի մարզերում արցախցիներին օգնություն տրամադրելու առումով իրավիճակը սփոփիչ է, փոխարենը Երևանում, որտեղ ըստ վիճակագրություն ապրում է տեղահանված արցախցիների 30%-ը, դեռևս պետության կողմից որևէ աջակցություն չի ցուցաբերվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»