Արտաքին 2 տարի առաջ - 09:55 27-10-2023

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բխում է տարածաշրջանի ու ողջ աշխարհի շահերից. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց է ուղղվել` որքանով է իրատեսական Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում հաջողության հասնելը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Բրյուսելում կայանալիք հանդիպումը չեղարկվել է, սա, փաստորեն, հանդիպման չեղարկման երկրորդ դեպքն է: Հաշվի առնելով վերջին բոլոր իրադարձությունները, նաև այն, որ մենք տեսադաշտում ունենք Իրան, դուք ինչ հույսեր եք կապում Վաշինգտոնի կողմից աջակցվող խաղաղության գործընթացի հետ: Դա այս պահի դրությամբ հեռավոր երազանք է, թե ...»,- հարցին Միլլերը պատասխանել է.

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ դա բխում է երկու կողմի շահերից. տարածաշրջանի շահերից, տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի շահերից է բխում, որ կողմերը հասնեն համաձայնության` խաղաղության պայմանագրի, և մենք այն կշարունակենք առաջ մղել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով