Ներքին 2 տարի առաջ - 15:00 26-10-2023

Ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության. Վահագն Խաչատուրյան

Հոկտեմբերի 25-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լեյենի անունից տրված՝ «Գլոբալ դարպասներ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին աշխատանքային ընթրիքին, որին ներկա են եղել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները։

Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ճանապարհին առկա դժվարությունները։

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնագաղթը լրջագույն վնաս է հասցրել միջազգային հանրության միջնորդական առաքելությանն ու հնարավորություններին և հարկավոր են առավել եռանդուն գործողություններ խաղաղության օրակարգը փրկելու համար։

«Աշխարհում ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են կրթության և սոցիալական ծախսերը, ինչն արգելակում է զարգացումը և աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայումը։ Այս առումով ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման»,- շեշտել է Հանրապետության նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով