Ներքին 2 տարի առաջ - 11:49 26-10-2023

Կառավարությունը ձմեռային զորակոչ և զորացրում կատարելու որոշում կայացրեց. հայտնի են ժամկետները

Կառավարությունն իր այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման մեջ նշվում է.

«Հայտարարել հոկտեմբերի 27-ից մինչև 2024-ի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Մինչև 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024թ. հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2024թ. հունվարի 31-ը ներառյալ, քանի որ 2021թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ներառյալ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով