Ներքին 2 տարի առաջ - 21:19 25-10-2023

Արսեն Թորոսյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանի ապաշրջափակման հարցը

Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում անցկացվող Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել եմ Չինաստանի պատվիրակության ղեկավար Ջինգայ Լիի հետ (Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի Կրթության, մշակույթի և առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ), ում հետ մտքեր ենք փոխանակել երկու խորհրդարանների և երկրների համագործակցության շուրջ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը․

«Գործընկերոջս ներկայացրել եմ մեր երկրի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները, ներառյալ Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քանի 100.000 հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենիքից դեպի Հայաստան և այն հումանիտար խնդիրները, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի հնարավորինս լուծի մեր հայրենակիցների կեցության հարցերը Հայաստանում:

Չինաստանի գործընկերներին նաև ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի նախագիծը, որը մենք առաջարկում ենք տարածաշրջանային ապաշրջափակման համար` կապելու հարավը հյուսիսին և արևելքը արևմուտքին և պահպանելով մասնակից երկրների իրավազորությունը իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների վրա:

Պայմանավորվել ենք երկկողմ ֆորմատով և տարբեր միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը ակտիվացնելու շուրջ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում