Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:47 25-10-2023

Մենք այդ մարդկանց «սեքոնդ-հենդ» հագուստներով չպիտի ապահովենք. Փաշինյանը` տեղահանվածների մասին

Իմ և մեր կառավարության դիրքորոշումն է, որ մենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին չպետք է second hand հագուստներ կամ օգտագործված իրեր մատակարարենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Գեղամ Նազարանի մատնանշած՝ արցախցիների սոցիակալան խնդիրներին։

«Մենք ասել ենք՝ գումար հատկացնենք, որպեսզի նրանք այդ գումարի շրջանակներում կարողանանն իրենց հոգսերը հոգալ։ Մենք այդ բոլոր կարիքները հասցեագրել ենք։ Դուք, որ գնացել եք և այդ կացարանը տեսել եք և ամաչում եք, ուրեմն, մեր սիրելի հայրանեակիցներին ասեք, որ չմնան այդ վատ կացարանում, 6 մասվա ընթացքում կառավարությունը բնակարան վարձելու վճարներ է տվել։ Թող բնարական վարձեն մեր հատկացրած գումարներով։ Մարդիկ կան հյուրնացոներում են ապրում, բա այդ մարդկանց ինչի՞ չեք այցելում։ Տեսարաններն են կարևո՞ր»,- նշեց նա։

Փաշինյանը նաև ասաց, որ կառավարությունը որևէ մեկին թոշակից չի զրկել, բայց Հայաստանի Հանրապետությունը մարդկանց կարող է թոշակ տրամադրել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի